Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Շաքարային դիաբետը մոտ ապագայում կարող է բուժվել

Շաքարային դիաբետն այն հիվանդությունների թվին է դասվում, որոնք առայժմ վերջնական բուժում չունեն, սակայն այն կարելի է կանխարգելել. «Յուրաքանչյուր շաքարախտով հիվանդ մարդ կարող է իր օրգանիզմը ենթարկել իրեն։ Սա կառավարելի հիվանդություն է։ Շաքարախտով հիվանդը ինքն է իր բժիշկը։ Բժիշկն ընդամենը օգնող ընկեր է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ, Երևան գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը։

Դիաբետն ունի հիվանդության երկու տիպ. 1-ին տիպի դեպքում՝ հիվանդը ինսուլինային կախվածություն է ունենում. այս դեպքում ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին. և անհրաժեշտ է լինում, օրգանիզմը սնուցել դրանով։
Այս հիվանդների համար ինսուլինով ապահովվածությունը կյանքի խնդիր է։

Տարիներ շարունակ Հայաստանում հիվանդները դրա ձեռքբերման հետ կապված լուրջ խնդիրներ էին ունենում։ Պատասխանելով Aysor-ի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է այսօր, արդյոք բավարար քանակության ինսուլին կա՞ հիվանդներին ապահովելու համար, Է. Հայրեպատյանն ասաց. «Ինսուլինից կախվածություն ունեցող հաշվառված հիվանդներն այսօր լիովին ավահովված են ինսուլինով։ Մեր հանրապետությունը վերջին տարիների ընթացքում շատ մեծ ջանքեր գործադրեց, մեծ ֆինանսներ ներդրվեցին, և այսօր մեր հիվանդները ապահովված են ինսուլինով։ Աշխարհի շատ երկրներ դեռևս չունեն այդ հնարավորությունը։ Բացի այդ մենք 50 %-ով ապահովված ենք նաև շաքարն իջեցնող հաբերով»։ Նշվեց, որ Երևանում ինսուլինից կախվածության մեջ գտնվող 1228 գրանցված հիվանդ կա, հանրապետությունում այդ թիվը 2 անգամ ավելի է։

Aysor-ի լրագրողի հաջորդ հարցին ի պատասխան, թե ի՞նչ կանխատեսումներ ու քայլեր են արվում համաշխարհային բժշկության մեջ հիվանդության վերջնական բուժման ուղղությամբ, Է. Հայրապետյանը նշեց, որ մեծ հույսեր կան, որ շաքարային դիաբետը մոտ ապագայում կարող է դառնալ բուժելի. «Կանադայում երկու խոշոր գիտնականներ աշխատում են մի դեղամիջոցի վրա, որն այսօր արդեն անցնում է փորձարկման 4-րդ փուլը. այսինքն՝ արդեն մարդկանց վրա են փորձարկում։ Վերջնական հաջողության դեպքում՝ այդ դեղամիջոցը կստիպի ենթաստամոքսային գեղձի նոր բետա բջիջներ ստեղծելուն, որը կարտադրի ինսուլին»,- ասաց Է. Հայրապետյանը։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ